Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 15:32
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են նախապես հերթագրվել մասնաճյուղում սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են նախապես հերթագրվել մասնաճյուղում սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն, ունենալով Հայաստանում մասնաճյուղային ամենալայն ցանց՝ 67 մասնաճյուղ, առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին, դրանով զգալիորեն հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպասարկվելու համար հաճախորդները կարող են նախապես EarlyOne բջջային հավելվածի միջոցով զբաղեցնել հերթ և սպասարկվել իրենց կողմից ընտրած մասնաճյուղում, ընտրված ժամին` առանց հերթում սպասելու: Նոր ծառայությունը ոչ միայն զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը, այլև ավելի հարմարավետ կդարձնի Բանկի մասնաճյուղեր այցելությունները:

Աղբյուրի համաձայն, EarlyOne ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկ կոճակը, այնուհետև ընտրել նախընտրելի մասնաճյուղը, ամսաթիվը և ժամը և զբաղեցնել հերթ` հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համար: Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին “Բջջային կտրոնի հաստատում” կոճակը, մուտքագրի հավելվածով նախապես իր համար ձևավորված կտրոնի համարը և ընտրված ժամին համակարգը կկանչի հաճախորդին սպասարկման: 

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: