Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 16:28
Նաիրա Բադալյան

Իգնատի Առաքելյան. Վաղաժամ է խոսել Լոռու մարզում կարանտին հայտարարելու մասին՝ դաբաղի պատճառով

Իգնատի Առաքելյան. Վաղաժամ է խոսել Լոռու մարզում կարանտին հայտարարելու մասին՝ դաբաղի պատճառով

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գտնում է, որ վաղաժամ է խոսել Լոռու մարզում կարանտին հայտարարելու մասին՝ դաբաղի պատճառով: «Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ դաբաղի առկայության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Երբ պատրաստ լինեն վերջնական եզրակացությունները, մենք դրանց մասին կհայտարարենք: Անասունների անկում չկա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով, Գյուղատնտեսության նախարարության և Սննդի անվտանգության պետական ծառայության մասնագետները տեղում աշխատանքներ են տանում, նմուշառում են իրականացնում, ուսումնասիրության վերջնական արդյունքները դեռ չկան: Կան հիվանդության չհաստատված նշաններ, սակայն հստակ պատասխանների համար նախարարը կոչ է արել սպասել վերջնական արդյունքներին:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հիվանդացած կենդանիների միսը չհայտնվի շուկաներում՝ նախարարը նշել է, որ

գերատեսչությունը պատվաստում է կատարել: «Այժմ մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչում է խնդիրը: Տվյալ փուլում չկա համաճարակ, և կարանտին հայտարարելու կարիք չկա»,- ասել է Առաքելյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Դեբեդ և Դսեղ գյուղերում արձանագրվել են անասունների՝ դաբաղով հիվանդանալու զանգվածային դեպքեր: