
Արմինֆո. Հայաստանի համար մտահոգությունների լուրջ պատճառներ չկան՝ կապված Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, տվյալ պահին Երևանն ուսումնադիրում է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների բացասական հետևանքները Հայաստանի համար: «Մինչ այդ չենք կարող խոսել ինչպես կոնկրետ թվերի, այնպես էլ՝ հայաստանյան տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցության մասին»,- հայտարարել է նա:
Միաժամանակ, Կարայանի հավաստմամբ. Հայաստանի տնտեսությունն արդեն հասցրել է ադապտացվել հակառուսական պատժամիջոցների հետևանքներին: «Այսօր լուրջ մտահոգության պատճառներ չեմ տեսնում»,- ընդգծել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:
Մինչդեռ, ինչպես գտնում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ռուսաստանի տնտեսությունում տեղի են ունենում բացասական երևույթներ, դրանք անդրադառնում են բոլոր հարևանների վրա: «Երբ Ռուսաստանում ճգնաժամ էր, դա անդրադարձավ թե ԵԱՏՄ անդամ Հայաստանի, թե ոչ անդամ Ադրբեջանի, թե դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը: Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը կայանում է հետևյալում՝ խորացնել գոյություն ունեցող տնտեսական կապերը և ստեղծել նորերը:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

