Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 15:57
Նաիրա Բադալյան

Արմեն Շահնազարյանը դարձել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն

Արմեն Շահնազարյանը դարձել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն

Արմինֆո. Օգոստոսի 11-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ։ Քննարկել է գործակալության գործունեությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է կազմակերպության առաջիկա ծրագրերին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ խորհրդի նախագահ Սուրեն Կարայանը գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանին։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից  մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են  արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: