Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 18:30
Կարինա Մելիքյան

Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի

Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի

Արմինֆո. Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի

գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին:

Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր

մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում

են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները`

տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու  ուղղությամբ: