Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 18:38
Ալինա Հովհաննիսյան

Գեղամ Գևորգյան. CARMAC ծրագրի երկրորդ փուլն ուղղված կլինի կոոպերատիվներին բիզնես կարողությունների զարգացմանը

Գեղամ Գևորգյան. CARMAC ծրագրի երկրորդ փուլն ուղղված կլինի կոոպերատիվներին բիզնես կարողությունների զարգացմանը

Արմինֆո. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրի երկրորդ փուլն ուղղված կլինի կոոպերատիվներին բիզնես կարողությունների զարգացմանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է  

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ եթե ծրագրի առաջին փուլում առանցքային խնդիրը եղել է կոոպերատիվներին անասնապահությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ապա երկրորդ փուլում նախատեսվում է արդեն ստեղծված կոոպերատիվներին հնարավորություն ընձեռել բիզնես կարողությունների զարգացման համար:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 119 կոոպերատիվ, որոնց մի մասն արդեն լուրջ արդյունքներ է գրանցել: