Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 14:36
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկն ամփոփել է Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները

Կոնվերս Բանկն ամփոփել է Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները

Արմինֆո. Կոնվերս Բանկը ամփոփել է արագ դրամական փոխանցումների Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի միջոցով արտասահմանից  Converse Transfer համակարգով փոխանցումներ ստացած հաճախորդների համար անցկացված խաղարկությամբ 1 հաճախորդ շահել է երկու անձի համար ուղեգիր  ԱՄԷ, 1 հաճախորդ՝ iPhone7: Եվս թվով 11 հաճախորդ դրամային և իրային նվերներ են շահել:

 

Աղբյուրի համաձայն, ակցիան մեկնարկել էր մայիսին: Դրա շրջանակներում՝ մինչև հուլիսի 31-ը , բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Converse Transfer, Unistream, Money Gram, Best) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդները  Բանկի մասնաճյուղերում դոլարը փոխարկել  են բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1 ՀՀ դրամով, եվրոն՝ 2 ՀՀ դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով: Իսկ Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին  նաև  մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափ ստանալու հնարավորություն էր ընձեռվել:

 

Նշենք, որ «Կոնվերս Բանկը» Հայաստանում գործում է 1996 թվականի սպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ից որպես բանկի բաժնետերերերն են`Advanced Global Investments LLC-ն` 80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.» ընկերությունը` 14.06% և Էջմիածնի Մայր տաճարը`5%, իսկ 100% բաժնետոմսերի ուղղակի տնօրինողն է Holding Company "Blakery Assets" LTD ընկերությունը: