Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 17:50
Կարինա Մելիքյան

ԿԲ խորհուրդը չորրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6.0% մակարդակում

ԿԲ խորհուրդը չորրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6.0% մակարդակում

Արմինֆո. 2017 թ. օգոստոսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: ԿԲ խորհուրդը անփոփոխ է թողել նաև լոմբարդային ռեպոների  տոկոսադրույքը` 7,5%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքը` 4,5% մակարդակում:

 

Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017 թվականին վերանայվել է փետրվարի 14-ին, երբ Կենտրոնական բանկի խորհուրդը իջեցրեց այն`6.25% -ից մինչև 6%, զուգահեռ իջեցնելով նաև լոմբարդային ռեպոների`7.75%-ից մինչև 7,5%, և ներգրավված ավանդների`4.75% -ից մինչև 4,5% տոկոսադրույքները, պահպանելով այդ մակարդակները մինչ օրս: Մինչ այդ, 2016-ի վերջին, դեկտեմբերի 27-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր`6,5%-ից մինչև 6.25%, լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը`8% -ից մինչև 7.75%, իսկ ներգրավված ավանդներինը`5%-ից մինչև  4.75%: 2015 թվականի դեկտեմբերի 22-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր` 9.75% -ից մինչև 8.75%, ռեպոները`11,75% -ից մինչև 11,25%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքերը`8.75%-ից մինչև 8.25%: