Արմինֆո. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախօրեին քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետություններում տրված վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Եվրասիական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, վարչապետները Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարել են մինչև 2017 թ. օգոստոսի 20-ը ժամանակահատվածում խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանում և Հայաստանում տրված ազգային և միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցի շուրջ:
Նշենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրի տարածքում փոխադրումների ոլորտում աշխատող անձանց կողմից արտասահմանյան վարորդական իրավունքի վկայականների օգտագործման արգելքը: Փոխադրումներով զբաղվող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական վկայականների պարտադիր ստացման պահանջը չի տարածվում Ղրղըզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: Այդպիսով՝ ԵԱՏՄ անդամ երկրներից փոփոխությունները չեն տարածվում միայն Հայաստանի վրա: Այդ որոշումը հարուցել է հայկական կողմի մտահոգությունը, քանի որ այն հակասում է ԵԱՏՄ սկզբունքներին, որոնք ենթադրում են աշխատանքի միասնական շուկայի ստեղծում:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |