Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 19:40
Ալինա Հովհաննիսյան

Արծաթի և պալլադիումի էժանացումը դանդաղեցրել է թանկարժեք մետաղների գների աճի միտումը Հայաստանում

Արծաթի և պալլադիումի էժանացումը դանդաղեցրել է թանկարժեք մետաղների գների աճի միտումը Հայաստանում

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերը դանդաղել են 1,9%-ից մինչև 0,8%: Նման դինամիկան ընթացիկ շաբաթ պայմանավորված էր արծաթի և պալլադիումի գների նվազմամբ` ոսկու արժեքի աճի տեմպերի դանդաղման և պլատինիումի աճող թրենդի արագացման ֆոնին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի  օգոստոսի 14-ից մինչև 20-ը  սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. մեկ գրամ ոսկու վաճառքի գինը`  19561,90 դրամ (շաբաթական աճի դանդաղում`  0,9%-ից մինչև 0,3%), արծաթինը` 256,49 դրամ (շաբաթական դինամիկան` 1,2% աճից մինչև 0,1% անկում), պլատինիումինը` 14996,82 դրամ (շաբաթական աճի արագացում`  2,2%-ից մինչև 2,8%), պալլադիումինը` 13709,60

դրամ (շաբաթական դինամիկան 3,3% աճից մինչև 0,1% անկում):