
Արմինֆո. Ավիատոմսերի, հյուրանոցների և ավտոմեքենաների վարձույթի որոնման Skyscanner միջազգային կայքը վերլուծել է 2017 թվականի ամռանն առավել ժողովրդականություն վայելող 50 ուղղությունների տոմսերի գները և դրանք համեմատել է սեպտեմբերի գների հետ. պարզվել է, որ ավիաթռիչքի առնչությամբ խնայողությունը հասնում է 33%-ի: Առաջատար եռյակում հայտնվել են Լատվիան, Ադրբեջանն ու Հայաստանը:
Այն երկրների առաջատար 10-յակը, ուր սեպտեմբերին էժան է թռչել, գլխավորել է Լատվիան: Ռուսաստանից մերձբալթյան այդ երկիր սեպտեմբերյան չվերթների տոմսերի գինը ճիշտ մեկ երրորդով պակաս է: Ռուսաստանցիների համար երկրորդ առավել շահավետ ուղղությունը սեպտեմբերին Ադրբեջանն է, երրորդը` Հայաստանը, որի դեպքում խնայողությունը հասնում է 24%-ի: Ռուսաստանցիների համար Հայաստանի հետ գործում է առանց վիզայի ռեժիմ: