
Արմինֆո. Հայկական գինու արտահանման տարեկան ներուժը կատարյալ պայմաններում, խաղողի կայուն արտադրության ապահովման դեպքում կազմում է 10 մլն շիշ: Օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Նման միտումի պահպանման դեպքում, փորձագետի ասելով, Հայաստանը կարող է կրկնապատկել ռուսական շուկա հայկական գինու արտահանման ծավալները` 2 մլն շշից մինչև 4-5 մլն: Այդ առնչությամբ նա նշել է, որ 2016 թվականի արդյունքներով արտադրության ընդհանուր ծավալի 81%-ը ներկայացված է հենց ռուսական շուկայում: Ռուսաստանը, փորձագետի ասելով, հայկական գինու հիմնական սպառողն է: Սակայն այդ ժամանակաընթացքում ռուբլին երկու անգամ արժերզկվել է, ինչի առնչությամբ գները 20% տոկոսով բարձրացել են, դրա հետ միասին ցուցանիշների վրա անդրադարձել է բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չերկարաձգվեն, մեզ կհաջողվի ավելացնել իրացման ծավալները արժեքային արտահայտությամբ», - նշել է նա:
Ընդ որում, Ա.Հարությունյանն ընդգծել է, որ առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանը 30%-ով ավելացրել է արտադրությունը: Իսկ նախաճգնաժամային շրջանի համեմատ ծավալներն ավլացրել է 1,5 անգամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը գինու արտադրության ծավալներն ավելացրել է 29,8%-ով` մինչև 3.8 մլն լիտր:
ՀՀ մաքսային ծառայության հաշվետվության համաձայն, 2016 թվականին Հայաստանն արտահանել է 1.8 մլն լիտր գինի, տարեկան 27,7% աճով, մաքսային արժեքի 43,6%-ով կամ մինչև 5.9 մլն դոլար աճի դեպքում:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

