Արմինֆո. Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, «ՎՏԲ-Հայաստան Բանկն» առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, վարկի տրամադրման հիմնական պայմաններն են. վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով 1-ից 5 տարի ժամկետով; նվազագույն տոկոսադրույքը՝ սկսած 15% տարեկան տոկոսադրույքով;
Որպես գրավ ընդունվում է անշարժ գույք հետևյալ քաղաքներում. Երևան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր, Արմավիր, Մասիս։
Աղբյուրի համաձայն, անշարժ գույքի արժեքի գնահատումն իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» կողմից: Վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն։
Վարկի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» տվյալների, 30.06.2017թ. դրությամբ անշարժ գույքի գրավադրմամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» սպառողական վարկերի պորտֆելը կազմել է 1.9 մլրդ դրամ: Բանկի սպառողական վարկերի ընդհանուր պորտֆելում անշարժ գույքի գրավադրմամբ (չհաշված հիփոթեքը) վարկերին բաժին է ընկել 3%: «ՎՏԲ-Հայաստան Բանկն» առաջատար եռյակում է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալով` 80.1 մլրդ դրամ կամ բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 46%-ից ավելի: Մանրածախ վարկավորման շուկայի ընդհանուր ծավալում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» բաժինը գերազանցում է 10%-ը: (30.06.2017թ. դրությամբ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 480,47 դրամ/1դոլար):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |