
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը: Այն մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության իրավական մեխանիզմներին և գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին և երաշխիքներին: Աշխատանքային խումբը մանրամասն ներկայացրել է նախագծի նպատակները, առաջարկվող քայլերն ու հնարավոր արդյունքները: Նշվել է, որ այն դառնալու է մեր երկրում պետություն-մասնավոր գործակցության ինստիտուցիոնալ հիմքը՝ համաձայն իրավական նոր մեխանիզմների ներդրման:
Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև տարբեր առաջարկություններով: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է նախագիծը լրամշակել ՎԶԵԲ փորձագետների և կառավարության անդամների համատեղ աշխատանքի արդյունքում:
RUB | 4.73 | 0.03 |
USD | 382.48 | -0.09 |
EUR | 440.27 | 0.93 |
GBP | 500.28 | 1.94 |
CAD | 271.32 | 0.61 |
JPY | 24.88 | -0.02 |
CNY | 53.70 | 0.02 |
CHF | 472.66 | 0.76 |

