Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2017 20:13
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկի հովանավորությամբ Ենոքավանում տեղի է ունեցել  Yell Extreme Park-ի երկրորդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում 

Կոնվերս Բանկի հովանավորությամբ Ենոքավանում տեղի է ունեցել  Yell Extreme Park-ի երկրորդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում 

Արմինֆո. Օգոստոսի 19-ին` Կոնվերս Բանկի հովանավորությամբ,  Ենոքավանում տեղի է ունեցել  Yell Extreme Park-ի հիմնադրման երկրորդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:  
Միջոցառման շրջանակներում հյուրերը  հնարավորություն են ստացել օգտվել զիփլայնից ու  հսկայական ճոճարաններից, ինչպես նաև՝ թռչել պարապլանով,  մասնակցել էքստրեմալ խաղերի։ Իսկ տոնակատարությունն ավարտվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել  DJ Բիթմանը, Արամ MP3-ը, P5P խումբն  ու «Նեմրա» ռոք խումբը: Իր Սթենդ ափ շոուն է ներկայացրել  Հայկ Պետրոսյանը:
Տոնական միջոցառման շրջանակներում հյուրերին անակնկալ էր պատրաստել նաև Կոնվերս Բանկը`  պարգևներ սահմանելով Գլխավոր հովանավորի հայտարարած մրցույթում հաղթողների համար: Բացի այդ,  մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրածների համար նվեր էր նախապատրաստել  Yell Extreme Park-ը` նրանց նվիրելով զիփլայնից անվճար օգտվելու քարտեր: