Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017 12:22
Ալինա Հովհաննիսյան

Մեկնարկում է Beeline-ի «Դպրոց նոր սմարթֆոնովե ակցիան

Մեկնարկում է Beeline-ի «Դպրոց նոր սմարթֆոնովե ակցիան

Արմինֆո. Նոր ուսումնական տարվան ընդառաջ Beeline-ը հայտարարում է «Դպրոց նոր սմարթֆոնովե ակցիայի մեկնարկի մասին:

Ակցիայի շրջանակում հնարավոր կլինի ձեռք բերել Beeline-ի  բրենդավորված սմարթֆոններ մինչև 50% զեղչով: Այսպիսով՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 30-ը Beeline Fast սմարթֆոնը հասանելի կլինի 24 900 դրամով, Beeline Pro-ն՝  20 900 դրամով, Beeline Pro 5-ը՝  25 900 դրամով,  Beeline Pro 4-ը՝  22 900 դրամով, Beeline Smart 8-ը՝  19 900 դրամով, իսկ Beeline Pro 6-ը՝ 32 900 դրամով:

Ակցիայի շրջանակում ձեռք բերելով հեռախոս՝ բաժանորդը կստանա նաև նոր հեռախոսահամար և «Սմարթ 1500ե կանխավճարային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Այս սակագնային փաթեթը ներառում է 10 000 րոպե Beeline բջջային ցանցի ներսում, 1500 ՄԲ գերարագ ինտերնետ, 150 SMS տեղական ցանցերում և 10 հեռուստաալիք՝ BeeTV հավելվածով դիտելու համար:

«Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և ցանկանում ենք մեր կողմից մի փոքր անակնկալ մատուցել նրանց: Հուսով եմ, մեր այս առաջարկի շնորհիվ ուսանողները և աշակերտները կկարողանան վայելել սմարթֆոնների և մեր ծառայությունների բոլոր առավելությունները, իսկ նրանց մայրիկներն ու հարազատները միշտ կապի մեջ կլինեն նրանց հետե, - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ակցիայի պայմանների և բրենդավորված հեռախոսների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում: