
Արմինֆո. Օգոստոսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են հետագա ծրագրերի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին:
Հիշեցնենք, որ KfW-ն Հայաստանի խոշոր դոնորներից մեկն է: Վերջին 20 տարում 14 ծրագրերի գծով KfW ներդրումները կազմել են շուրջ 500 մլն եվրո, այդ թվում` ՓՄՁ, ագրոհատվածի, էներգահամալիրի, բնապահպանության և ֆինանսավարկային ոլորտներում: Բանկի հանդեպ Հայաստանի պարտքը
2017 թ. ապրիլի 1 –ին կազմել է 213.2 մլն (ՀՀ արտաքին ընդհանուր պարտքի 4.4%-ը)՝ 6,4% տարեկան աճով:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

