Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017 11:39
Նաիրա Բադալյան

Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ:

Քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ  այն այսուհետ ևս կլինի արդյունավետ:

«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրին՝ անկախության 25 տարիների ընթացքում և կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մեր երկրի բարեկամական հարաբերությունները շարունակվելու են թե որպես Գերմանիա՝ առանձին վերցրած երկրի, և թե որպես Եվրամիության անդամ, շարժիչ ուժ ներկայացնող երկրիե,- ասել է Աշոտ Մանուկյանը։

Օլաֆ Զիմելկան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության  համար և նշել. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել։  Կարծում եմ՝ նման ծրագրի պարագայում մենք  կարող ենք խոսել  առաջընթացի և հաջորդող քայլերի մասինե,- ասել է  Բանկի տարածաշրջանային տնօրենը:

Զրուցակիցներն  անդրարձել են  նաև ծրագրերի իրականացման ընթացքին,

ժամկետներին և ըստ փուլերի դրանց  իրականացման հնարավորություններին:

Օլաֆ Զիմելկան  պատրաստակամություն է հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝  հետագա քայլերը նախանշելու համար:

Հիշեցնենք, որ KfW-ն Հայաստանի խոշոր դոնորներից մեկն է: Վերջին 20 տարում 14 ծրագրերի գծով KfW ներդրումները կազմել են շուրջ 500 մլն եվրո, այդ թվում` ՓՄՁ, ագրոհատվածի, էներգահամալիրի, բնապահպանության և ֆինանսավարկային ոլորտներում: Բանկի հանդեպ Հայաստանի պարտքը

2017 թ. ապրիլի 1 –ին կազմել է 213.2 մլն (ՀՀ արտաքին ընդհանուր պարտքի 4.4%-ը)՝ 6,4% տարեկան աճով: