
Արմինֆո. «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը» թանկարժեք մետաղների գները բարձրացրել է 0,9%-ով` նախորդ շաբաթվա 0,8% աճից հետո: Նման դինամիկան ընթացիկ շաբաթ պայմանավորված էր արծաթի և պալլադիումի գներով, որոնց անկումը փոխարինվել է վերելքով, ինչպես նաև` ոսկու գնի շարունակվող աճով, որոնց ֆոնին պլատինիումն սկսել է էժանանալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի օգոստոսի 21-ից մինչև 27-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. մեկ գրամ ոսկու վաճառքի գինը` 19717,08 դրամ (շաբաթական աճի արագացում` 0,3%-ից մինչև 0,8%), արծաթինը` 259,86 դրամ (շաբաթական դինամիկան` 0,1% անկումից մինչև 1,3% աճ), պլատինիումինը` 14917,03 դրամ (շաբաթական աճի դինամիկան փոխվել է 2,8% աճից մինչև 0,5% անկում), պալլադիումինը` 13964,67 դրամ (շաբաթական դինամիկան 0,1% անկում մինչև 1,9% աճ):
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

