Արմինֆո. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն կհանձնվի «Տաշիր Կպիտալ» ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը: Համապատասխան որոշման նախագծին նախատեսվում է հավանություն տալ օգոստոսի 24-ին` Հայաստանի կառավարության նիստում:
Որոշման տեղեկագիր-հիմնավորման համաձայն, պայմանագիրը նախատեսում է ԲՎԷՑ ՓԲԸ բաժնետոմսերի պետությանը պատկանող 100%-ի հանձնում «Տաշիր Կապիտալ» ընկերության հավատարմագրային կառավարմանը (649 231 բաժնետոմս, յուրաքանչյուրը 13 600 դրամ անվանական արժեքով): Ինչպես նշված է որոշման նախագծում, որոշման նպատակը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» գործունեության արդյունավետության բարձրացումն է:
ԲՎԷՑ ՓԲԸ հավատարմագրային կառավարման հանձնելու առավելությունների թվում նշվում է ՀԷՑ ՓԲԸ (նույնպես պատկանում է «Տաշիր Կապիտալին») հետ աշխատանքի սինխոնավորման դեպքում ծախսերի օպտիմալացումը, տրամադրվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը և, որպես արդյունք, գների էական նվազումը: Հավատարմագրային կառավարման շրջանակում բարձր լարման ցանցերի վերանորոգումն ու նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը թույլ կտա մոտ 20%-ով տնտեսել միջոցներ, որոնք նախատեսված են սակագներով», - ասվում է որոշման նախագծում: Ակնկալվում է նաև ներդրումների արդյունավետության և միասնական տեխնիկական քաղաքականության վարման մակարդակի բարձրացում:
Պայմանագրի համաձայն, ընկերությունը 5 տարով հավատարմագրային կառավարման իրավունք կստանա` նույպիսի ժամկետով և նույն պայմաններով պայմանագրի հետագա երկարաձգման հնարավորությամբ:
ԲՎԷՑ ՓԲԸ հաշվեկշռում գտնվում են 220 կՎ 13 եւ 110 կՎ 2 ենթակայաններ, որոնցում գործող 33 ուժային տրանսֆորմատորների ընդհանուր հզորությունը կազմում է 2561,0 MBA, և միացման «Ագարակ» կետը` 220 կՎ: Ընկերության տնօրինության տակ է նաև«Լոռի» հողմային էլեկտրակայանը` 2.64 մՎտ ընդհանուր հոզորությամբ 4 ագրեգատներով: Հայաստանի էներգահամակարգը «Ագարակ» միացման կետի միջոցով կապված է Իրանի էներգահամակարգի հետ, իսկ «Ալավերդի», «Լալվար» և «Նինոծմինդա» օդային գծերով` Վրաստանի էներգահամակարգի հետ: ԲՎԷՑ ՓԲԸ-ն Հայաստանի տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի արտադրության և հաղորդման տնտեսական գործուենություն: Ընկերությունը բաղկացած է վարչական ապարատից` իր ստորաբաժանումներով, ունի 9 մասնաճյուղ` «Արեւելյան», «Արեւմուտյան», «Կենտրոնական», «Գորիսի», «Զանգեզուրի», «Հյուսիսային», «Հարավային», որոնք իրականացնում են հիմնական արտոնագրված մենաշնորհային գործունեությունը` Էլեկտրաէներգիայի (հզորությունների) հաղորդում Հայաստանի Հանրապետությունում` իրենց պատկանուղ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի միջոցով:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, որը գլխավորում է ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, եւ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը 2015 թվականի սեպտեմբերի 30-ին պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ռուսական էներգահոլդինգի` «Հայաստանի էլեկտրացանցերի» եւ Հրազդանի ՋԷԿ առք ու վաճառքի շուրջ: «Հյաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն հանրապետության տարածքում երաշխավորված սակագներով էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման բացառիկ լիցենզիա ունի: Սակագները հաշվարկվում են` ելնելով ընկերության ծախսերից և ներդրված կապիտալի վերադարձման կարգավորվող տոկոսադրույքից: