Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017 13:53
Նաիրա Բադալյան

Շուտով «Սյունիք ֆուդը» կսկսի արտադրական գործընթացը

Շուտով «Սյունիք ֆուդը» կսկսի արտադրական գործընթացը

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը օգոստոսի 27-ին այցելել է «Սյունիք ֆուդե  ընկերության արտադրամասի շինհրապարակ՝ ծանոթանալու ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։

Այստեղ ընթանում են պահածոների արտադրության կազմակերպման համար գործարանի հիմնադրման աշխատանքները։Նախարարին տեղեկացրել են, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և արտադրամասը շուտով կգործարկվի։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 20 հիմնական աշխատատեղ և մոտ 210 սեզոնային աշխատատեղ։  Արտադրանքի մոտ 60%-ն նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ-երկրներ, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ։

ՀՀ կառավարության որոշմամբ ընկերությունն ազատվել է ներմուծվող սարքավորումների և հումքի մաքսատուրքից և ստացել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի երկարաձգման թույլտվություն: