
Արմինֆո. Ամեն տարի ԱՄՆ Պետքարտուղարության շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրն աջակցում է ԱՄՆ փոխանակման ծրագրերի բարգավաճող ու ազատ հասարակություն կառուցող շրջանավարտներին։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, այս տարի Պետքարտուղարությունն ստացել է 1,014 դիմում 125 երկրներից և ֆինանսավորել է 68 նախագիծ, որոնցից մեկը՝ Հայաստանից՝ Ֆուլբրայթ Ուսանողական Ծրագրի շրջանավարտներ Արմեն Ղազարյանի, Գայանե Սարգսյանի և Muskie ծրագրի շրջանավարտ Աստղինե Պողոսյանի ներկայացրած թիմային նախագիծը։
Նրանց ACT (Վաղվա օրը կերտող Agripreneurs) առաջարկը նպատակ ունի ձևավորել Հայաստանում գյուղատնտեսության ապագան` բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար իրականացնելով գործնական դասընթացներ հաջողակ ագրոբիզնես սկսելու վերաբերյալ։ «Անհամբեր սպասում ենք նախագծի աճին ու զարգացմանը»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: