Արմինֆո. Beeline-ի գեղեցիկ՝ «Ադամանդե համարներն այժմ ավելի հասանելի կլինեն բաժանորդների համար. դրանք արդեն կարելի է գնել առցանց և ստանալ 20% զեղչ:
Նախկինում «Ադամանդե համարները հնարավոր էր ձեռք բերել միայն Վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այժմ բաժանորդը կարող է ընտրել հեռախոսահամարը կայքում և պատվիրել առցանց ՝ վճարելով 280 000 դրամ: Պատվերը ձևակերպելիս կարելի է նշել հասցե առաքման համար: Բացի այդ, բաժանորդը հնարավորություն կունենա մարել գումարը 6 ամսվա ընթացքում:
Նշենք, որ մինչ այդ առցանց կարելի էր գնել Beeline-ի այլ կարգերի գեղեցիկ համարները՝ «Նիկելե, «Պղինձե, «Պլատինե «Արծաթե և «Ոսկիե: Դրանք նույնպես առցանց գնման դեպքում տրամադրվում են 20% զեղչով և 6 ամսում մարման հնարավորությամբ:
«Լինելով առաջադեմ և նորարարական տեխնոլոգիաների կողմնակից՝ մենք ձգտում ենք առավել թվայնացնել մեր ծառայությունները և տնտեսել մեր բաժանորդների ժամանակը: Մեր ցանկությունն է, որ Beeline-ի պարզ և հարմար ծառայությունները առավել հասանելի լինեն բաժանորդների համար: Այժմ և մեր գեղեցիկ համարները հնարավոր է ձեռք բերել մի քանի րոպեում՝ առանց տանից դուրս գալու և ավելի ցածր գներով», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ և քարտի պատվերը ձևակերպել http://number.beeline.am կայքում կամ 043 033-033 հեռախոսահամարով:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |