Արմինֆո. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցապատման/վերանորոգման նպատակներով մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով հիփոթեքային վարկ՝ իջեցված տոկոսադրույքով, սկսած 11.5% տարեկան տոկոսադրույքից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 12.5%՝ կառուցապատման/վերանորոգման դեպքում:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին և ՀՀ ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարին լրացած, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է նվազագույն ժամկետներում՝ 2 աշխատանքային օրում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև "Բնակարան երիտասարդներին" հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում ՀՀ մարզերի հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 5%-ից, իսկ Երևան քաղաքի հաճախորդների համար՝ 7%-ից:
Հիփոթեքային վարկերի տրամադրման մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |