Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017 17:36
Ալինա Հովհաննիսյան

Ամփոփվել են ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները

Ամփոփվել են ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները

Արմինֆո. Օգոստոսի 15-ին Կոնվերս Բանկում ամփոփվել են #ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները և մրցանակներ են շնորհվել Բանկի՝ Visa քարտերով  առավելագույն գումարի գնումներ կատարած  հաճախորդներին: Նրանցից 3-ը պարգևատրվել է   iPhone  7 հեռախոսներով, ևս 9-ը՝ 100.000-ական դրամով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի ևս 50 ակտիվ մասնակցի շնորհվել են խրախուսական մրցանակներ:

 

«Սա Կոնվերս Բանկի՝ ՎԻԶԱ-յի հետ համագործակցությամբ իրականացված հերթական ակցիան էր, որի նպատակը անկանխիկ գործարքների խթանումն էր ու հախճախորդների խրախուսումը: Համագործակցությունը լինելու է շարունակական: Առաջիկայում ևս ՎԻԶԱ-յի հետ համագործակցության շրջանակներում Բանկը հանդես է գալու նոր շահավետ առաջարկներով», - ասել են Կոնվերս Բանկում:

 

Նշենք, որ #ConverseVisaWeekend ակցիան մեկնարկել էր մայիսին՝ անկանխիկ գործարքների խթանման նպատակով: Դրա շրջանակներում «Կոնվերս Բանկն» իր  հաճախորդներին էր  առաջակել մինչև օգոստոսի 10-ը կատարել անկանխիկ գնումներ Visa քարտերով եւ դրանց դիմաց պարգեւներ ստանալու հնարավորություն  ընձեռել:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, «Կոնվերս Բանկն» ակտիվ քարտերի ընդհանուր թվով, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի Visa քարտերի թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 16%, մինչև 47,2 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 30%: Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2016 թվականին աճել է 10.5%, մինչև 201.2 մլրդ դրամ, այս ցուցանիշով 3 տեղից բարձրանալով 2-րդ տեղ: 2017 թվականի ապրլի 1-ի դրությամբ Բանկն ունեցել է 103 բանկոմատ և 637 սեփական POS- տերմինալ, տարեկան կտրվածքով համապատասխանաբար աճելով` 5,1% և 26%: «Կոնվերս Բանկը» տեղական ArCa  քարտերին զուգընթաց թողարկում և սպասարկում է նաև Visa և MasterCard քարտեր: