Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017 18:17

Չինական AVIC International կորպորացիան ուսումնասիրում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները

Չինական AVIC International կորպորացիան ուսումնասիրում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության:

Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:

Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ ճանապարհաշինության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել կոնկրետ նախագծերի: