
Արմինֆո. Սեպտեմբերի 2-ին ժամը 13:15-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր օգոստոսի 3-ից՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:
