Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017 12:09
Նաիրա Բադալյան

ՏուրՍտատ. 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվն ավելացել է 37%-ով

ՏուրՍտատ. 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվն ավելացել է 37%-ով

Արմինֆո. Ռուսաստանից արտասահմանյան զբոսաշրջային ուղեւորությունների թվով Հայաստանը առաջատար 3 տասնյակում է:

 

Ռուսական «ՏուրՍտատ»  գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Ռուսաստանից  արտագնա զբոսաշրջային ուղևորությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանից արտասահման ուղևորությունները չոր տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել են գրեթե մեկ երրորդով: Մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան արտագնա զբոսաշրջային ուղևորությունների  թիվն ավելացել է 37 տոկոսով՝ մինչեւ 171 հազար, իսկ Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային ուղեւորությունների ընդհանուր թիվը կազմել է 17 միլիոն:

 

Հավելենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների Հայաստան ուղևորությունների ընդհանուր թիվը գերազանցել է 1.3 մլն, ինչը 24,3% ավելի է տարեկան ցուցանիշից: Հայաստանի տարածք մուտքերի թվով առաջատար եռյակում  են Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիները: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիների Հայաստան այցելությունների թիվն ավելացել է 33,7%-ով` մինչև 241 հազար: Վրաստանից Հայաստան այցելությունների թիվը գերազանցել է 151 հազարը` 11% տարեկան աճ: Իրանից Հայաստան այցելությունների թիվը  89.8 հազար է, ինչը 27,4%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Առաջատար տասնյակում են նաև ԱՄՆ քաղաքացիները  (17.5 հազար), Ուկրաինայի (12.7 հազար), Ֆիլիպինների (10.9 հազար), Գերմանիայի (7.8 հազար), Ֆրանսիայի (7.6 հազար), Հնդկաստանի (4.3 հազար) և Լեհաստանի (4.3 հազար) քաղաքացիները: Կառավարության մինչև 2020 թվականի ծրագրի համաձայն, Հայաստանը մտադիր է ապահովել տարեկան  շուրջ 3 մլն զբոսաշրջիկի այցելություն: