Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017 15:18
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով տրամադրում է շահավետ պայմաններով ուսանողական վարկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով տրամադրում է շահավետ պայմաններով ուսանողական վարկեր

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին առաջարկում է թեթևացնել ֆինանսական բեռը և ստանալ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկեր։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ուսանողներին  տրվում է բացառիկ հնարավորություն` ուսման ընթացքում վճարել միայն վարկի տոկոսները, իսկ վարկի հիմնական պարտքի մարման մասին հոգ տանել բարձրագույն կրթության  դիպլոմներն ստանալուց հետո: Բացի այդ, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար գործում է ավելի ցածր տոկոսադրույք:

Ուսանողական վարկերը տրամադրվում են ՀՀ պետական և պետական հավատարմագիր ունեցող շուրջ 60 ուսումնական հաստատությունների բակալավրիատում և մագիստրատուրայում ուսման վարձերը վճարելու նպատակով:

Ուսանողական վարկ կարող են ստանալ 16 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող անձինք: Վարկը տրամադրվում է միայն  ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի երաշխավորությամբ: Վարկը ստանալու համար վարկառուի (ուսանողի) մոտ եկամտի առկայություն չի պահանջվում, բավական է միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի մոտ եկամուտների առկայություն: Իսկ  այն դեպքում, երբ ուսանողի ծնողի կամ   խնամակալի/հոգաբարձուի անբավարարության դեպքում եկամուտները բավարար չէն կամ ընդհանրապես բացակայում են, հնարավոր է համավարկառուի ներգրավում:

Վարկի տրամադրման մասին որոշումը Բանկը կայացնում է առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Վարկերը տրամադրվում են ՀՀ արժույթով: Հիմնական պայմաններն են`տարեկան տոկոսադրույք – 10%, գերազանցիկների համար - 9%, վարկի առավելագույն ժամկետը կազմում է ուսուցման ժամկետ + 6  տարի (10-ից ոչ ավելի): Մեկ ուսումնական տարվա համար առավելագույն գումարը կազմում է 450 000 ՀՀ դրամ, իսկ ուսուցման ողջ ժամկետի համար առավելագույն գումարը`1 800 000 ՀՀ դրամ: Միջնորդավճարներ չեն գանձվում

Ուսումնական հաստատությունների, որոնց վարձավճարները կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի ուսանողական վարկի միջոցով, ցուցակին ծանոթանալու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել Բանկի www.vtb.am պաշտոնական կայք կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման ծավալով գտնվում է առաջատարների եռյակում`80.1 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ մասնաբաժինը գերազանցում է 46% -ը: Իսկ մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 10.3% -ի: Սպառողական վարկերի պորտֆելում ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես առաջատար եռյակում է`65,5 մլրդ դրամ կամ շուկայի ընդհանուր ծավալի ավելի քան 12%-ը:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:  Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: