Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում այսօր քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության մեխանիզմների ընդլայնման հնարավորություններն ու տարբերակները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ոլորտի զարգացման պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ այն ունի զարգացման ու արտահանման մեծ ներուժ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը, արդիականացմանը, արտադրանքի մատչելիության ապահովմանը, միջազգային շուկայում հնարավոր ռիսկերին:
Վարչապետը նշել է, որ պետք է աջակցության մեխանիզմներն ընտրել՝ հստակ հաշվի առնելով դրանց արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը: Կառավարության ղեկավարը կարևորել է վարչարարության կրճատումը և ընդգծել, որ այն պետք է հասցնել նվազագույնի: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քննարկել ներկայացված առաջարկություններն ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրային սննդի ոլորտում հարկային վարչարարությանն առնչվող հարցեր:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |