Արմինֆո. Հայաստանը պարզեցնում է ռեզիդենտության հաստատման գործընթացը: Այս մասին որոշումը հաստատվել է սեպտեմբերի 7-ին, Հայաստանի կառավարության նիստում:
Ինչպես հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով փաստաթուղթը, առաջարկվում է փոփոխություններ կատարել 2004 թ. հոկտեմբերի 6-ի կառավարության որոշման մեջ, գույքի և եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերի կատարումն ապահովելու համար:
Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարի, այսօր Հայաստանի ոչ ռեզիդենտը, որը գործունեություն է ծավալում Հայաստանում և եկամուտ ստանում հայաստանյան աղբյուրներից, կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի առկայության դեպքում, որով նախատեսվում է հարկման մեկ այլ ռեժիմ, քան այն, որը թելադրում է ՀՀ հարկային օրենսդրությունը, պարտավոր է փաստաթղթային ձևով հաստատել իր ռեզիդենտությունը, ներկայացնելով ռեզիդենտության վկայականը: Ըստ առաջարկվող փոփոխությունների, այսուհետ ռեզիդենտությունը հնարավոր կլինի հաստատել վեբ էջի օգնությամբ, այսինքն, մեկ այլ պետության իրավասու մարմնի էլեկտրոնային հրատարակման միջոցով:
Նշենք, որ Հայաստանը 47 երկրների հետ ունի կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրեր, իսկ վերջին համաձայնագիրը վերջերս ստորագրվել է Իսրայելի հետ: Նպատակը կրկնակի հարկումից խուսափելն է արտաքին առևտրի ընթացքում, կանխելու հարկային խտրականությունը տնտեսվարող սուբյեկտներ նկատմամբ, բացառելով գույքի, սեփականության և եկամուտների նկատմամբ կրկնակի հարկումը, ինչպես նաև ստեղծել բիզնեսի համար կանխատեսելի և կայուն հարկային միջավայր: Հատկանշական է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառելու հարցը քննարկվում է արդեն ավելի քան 20 տարի, 1994-ից: 2000 թ.-ին հայ-ամերիկյան միջկառավարական նիստում բարձրացվեց պայմանագրի կնքման անհրաժեշտության հարցը, սակայն, մինչ օրս նախապատրաստական աշխատանքները չեն ավարտվել, ինչպես նաև չի մեկնարկել բանակցային գործընթացը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |