Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017 20:38
Նաիրա Բադալյան

Արմեն Շահնազարյան: ՀԱԱԳ ԱՓԲԸ ապահովագրական պորտֆելի կրկնակի աճը 2018 թվականի ավարտին լիովին իրատեսական է

Արմեն Շահնազարյան: ՀԱԱԳ ԱՓԲԸ ապահովագրական պորտֆելի կրկնակի աճը 2018 թվականի ավարտին լիովին իրատեսական է

Արմինֆո ՀՀ կառավարության գործունեության առաջիկա 5 տարիների արդեն հաստատված ծրագրով 2018 թվականի ավարտին ծրագրում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ կողմից ապահովագրված գործարքների կրկնակի աճ` մոտ 4.5 մլրդ.դրամի: Միևնույն ժամանակ, 2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Գործակալության ապահովագրական պորտֆելն արդեն կազմել է 2.594 մլրդ.դրամ: Գործակալության ձեռքբերումների, խնդիրների ու պլանների մասին է բացառիկ հարցազրույցում պատմում ՀԱԱԳ ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:

 

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի վերջին, ՀՀ կառավարության որոշմամբ, որպես արտահանման խթանման արդյունավետ գործիք: Եթե խոսենք մոտ 5 տարիների գործունեության արդյունքների մասին, որքանո՞վ էր արդյունավետ Գործակալության կողմից արտահանման խթանումը և ինչո՞ւմ է կայանում դրա դերը:

 

Այսօր տեղական ռեզիդենտ և արտահանող բիզնեսին մեր աջակցությունն իրականացվում է երկու ուղղություններով: Դա արտահանման վարկի ապահովագրությունն է և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրությունը: Չէ որ արտահանող ընկերություններն օտարերկրյա իրենց գործընկերների հետ առևտրային հարաբերությունների ընթացքում ապրանքներն ու ծառայությունները մատուցում են տարաժամկետ վճարման պայմաններով, երբ գումարը վճարվում է մատակարարումից հետո, որոշակի ժամկետում: Նման դեպքերում արտահանող ընկերությունները չեն կարող վստահ լինել, որ իրենց օտարերկրյա գործընկերն ի վիճակի կլինի սահմանված ժամկետում վճարել մատակարարված ապրանքի կամ ծառայության դիմաց: Վճարման այդ ռիսկը ծածկելու համար ՀԱԱԳ-ն տրամադրում է արտահանման մատակարարումների վճարների հետաձգման կարճաժամկետ ապահովագրություն՝ ելնելով օտարերկրյա կոնտրագենտի կոմերցիոն և քաղաքական ռիսկերից: Մեր ծառայության երկրորդ տարբերակը` նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրությունը, համեմատաբար ավելի նոր պրոդուկտ է և ենթադրում է ֆինանսավորման ապահովագրություն, որն արտահանողին արտադրական փուլում տրամադրում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները՝ անխափան արտադրություն ապահովելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով, մասնավորապես, հումքի և նյութերի գնման, ինչպես նաև տրանսպորտային և մաքսային ծախսերը ծածկելու համար: Ընդ որում, ՀԱԱԳ-ը պարտավորվում է ծածկել գործընկեր-բանկի ռիսկերի մինչև 95%-ը: Բանկերի կողմից ներկայումս տրամադրվող պրոդուկտներից մեր այս ծառայությունը տարբերվում է նրանով, որ վարկառուից որոշակի ժամանակահատվածի համար չի պահանջվում գրավային ապահովում, իսկ վարկերը տրամադրվում են ցածր տոկոսադրույքով, ընդ որում` բանկերի համար ռիսկի ավելի ցածր պայմաններով: Այս ծառայությունից կարող են օգտվել Հայաստանում գրանցված ընկերությունները, որոնք ապրանքների արտադրության ոլորտում ունեն առնվազն 1 տարվա փորձ:

 

Գործակալությունը 2016 թվականից սկսած էական աճ է արձանագրել այս ցուցանիշներով: Անցյալ տարի, պահպանելով բարձր տեմպերի դինամիկան, ՀԱԱԳ-ն արդեն գերազանցել է նախորդ տարվա շեմը: Այսպես, 2016 թվականին կնքված 116 ապահովագրական վկայագրերով Գործակալության պորտֆելը կազմեց 2.185 մլրդ.դրամ (ապահովագրական միջին սակագինը կազմեց `0.56%): Իսկ 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին այս ցուցանիշը հասավ 2.594 մլրդ. դրամի, իսկ վկայագրերի թիվը`170-ի (միջին սակագինը`0.82%): Մինչև տարեվերջ նախատեսում ենք հատել 3 մլրդ. դրամի սահմանագիծը:

 

2016 թվականի ընթացքում Գործակալության ծառայություններից օգտվելու նպատակով ստացվել է 113 հայտ, որից 47-ը բավարարվել է: 2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ՀԱԱԳ-ն արդեն ստացել է 74 հայտ, իսկ 42 հայտերով արդեն կայացվել է դրական որոշում: Դինամիկա է արձանագրվել նաև ապահովագրավճարների գծով: Եթե 2016 թվականի ընթացքում դրանց ընդհանուր ծավալը կազմել էր 12.290 մլն.դրամ, ապա 2017-ի օգոստոսի արդյունքներով այս ցուցանիշը հասել է 21.5 մլն.դրամի:

 

Չմոռանանք, որ ՀԱԱԳ-ն ի սկզբանե դիտարկվել է որպես արտահանման աջակցության և դիվերսիֆիկացման գործիք: 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արտահանման աճը կազմել է 16.5%, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում այն արդեն հասել է 21.7%-ի: Առանց կեղծ համեստության ասեմ, որ այդ ցուցանիշներին հասնելու համար մենք  բավական ջանք ենք ներդրել, չէ որ ՀԱԱԳ-ի ապահովագրական վկայագրի տրամադրումը տնտեսվարող սուբյեկտի համար հեշտացնում է բանկային արտոնյալ վարկավորման ստացման և ֆակտորինգային ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

 

Վերը նշվածը հանգեցնում է դրականի: Բայց կցանկանայի լսել Ձեր հեղինակավոր կարծիքը, թե որքանո՞վ է իրատեսական այն սանդղակը, որն ամրագրված է կառավարության 2017-2022 թվականների ծրագրում, որտեղ, 2018 թվականի արդյունքներով, ակնկալվում է Գործակալության ապահովագրական պորտֆելի կրկնապատկում:

 

Կարծում եմ, որ այն լիովին իրատեսական է: Ինչպես արդեն նշվեց, 2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ապահովագրված վարկերի ընդհանուր ծավալը հասել է 2.594 մլրդ. դրամի, մինչդեռ, 2016-ին այն կազմել էր 2.185 մլրդ.դրամ:  Մտադիր ենք մինչև տարեվերջ այդ ցուցանիշը հասցնել 3 մլրդ.դրամի, իսկ 2018-ի արդյունքներով`մինչև 4 մլրդ. դրամի: Նման տեմպերի դեպքում կառավարության ծրագրով ամրագրված ցուցանիշը, անկասկած, լիովին հասանելի է:

 

Ո՞վ է ՀԱԱԳ ՓԲԸ հաճախորդը: Դեպի տնտեսության ո՞ր ոլորտներն եք ավելի շատ կողմնորոշվում:

 

Եթե կազմենք յուրօրինակ վարկանիշ, ապա մեր ծառայություններից օգտվելու առումով առաջին դիրքում այսօր, ինչպես և անցյալ տարի, գտնվում են ալկոհոլային խմիչքներ արտահանողները (2016-ի ապահովագրության պորտֆելը կազմել է 1.153 մլրդ.դրամ, իսկ 2017-ի առաջին 8 ամիսներին` 1.161 մլրդ.դրամ): Այնուհետև հաջորդում են սննդամթերք վերամշակողները՝ պահածո արտադրողները (2016-ին կնքվել է 337.1 մլն.դրամի, իսկ 2017-ի օգոստոսի 31-ի դրությամբ`701 մլն.դրամի վկայագիր): Արդյունաբերության ոլորտում, մետաղական և պլաստիկ կափարիչների արտադրության գծով արտահանման ապահովագրության ծավալը 2016-ին կազմել է 480 մլն.դրամ, իսկ օգոստոսի վերջին`2015.3 մլն.դրամ: ՏՏ ոլորտում ապահովագրական պորտֆելը նախորդ տարվա 49.2 մլն.դրամի փոխարեն 2017-ին կազմել է 256.6 մլն.դրամ:

 

Սակայն, բացի մեր հիմնական առաքելությունից, այսինքն`արտահանման  կողմնորոշումով ոլորտների աջակցությունից, մենք բիզնեսին աջակցում ենք նաև շրջանառու միջոցների ապահովման հարցում, նախաարտահանման ֆինանսավորման գործիքի միջոցով: Շատ արտահանողներ արդեն դա հասկացել են, ինչի մասին վկայում են տվյալները, քանի որ անցյալ տարվա արդյունքներով ՀԱԱԳ ՆՖԱ ծառայության շրջանակներում երկրի արտահանման  ուղղվածություն ունեցող ձեռնարկություններն արդեն ստացել են 124 մլն.դրամի ապահովագրական փաթեթ: Ներկայումս այս ցուցանիշը հասել է 663.5 մլն.դրամի:

 

Այսօր տեղական բիզնեսի կողմից դիտվում է մեծ հետաքրքրվածություն՝ հատկապես վերամշակող ձեռնարկությունների, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ արտադրողների կողմից (70-80%): Ստեղծված գործիքները, ինչպես նաև արտահանման վարկի ապահովագրության հայտերը կարճատև ժամկետներում քննարկելու հանգամանքը (5-7 օր) հիանալի մոտիվացիա է արտադրողի համար: ՆՖԱ ձևակերպման մասով ժամկետները մի փոքր երկար են, քանի որ բանկերի ներքին կանոնակարգերով նախատեսված են որոշակի ընթացակարգեր: Սակայն, այստեղ նույնպես նախատեսում ենք մի շարք փոփոխություններ, որոնք կարագացնեն այդ ընթացակարգերը բանկերում, այդ թվում նաև անդերռայթինգի գծով, որից հետո հայտը ՀԱԱԳ կողմից կքննարկվի մի քանի օրում:

 

Վերլուծելով տվյալները, ի՞նչ եք կարծում, ներկայիս փուլում ո՞ր կողմ են ուղղված հայ արտահանողների հայացքները:

 

Հայաստանի արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, քանի որ 2016 թվականի արդյունքներով ապահովագրական վկայագրերի ընդհանուր գումարը կազմել է 1.733 մլրդ.դրամ, այսինքն, ապահովագրական ընդհանուր պորտֆելի 79%-ը տրամադրվել է ռուսաստանյան շուկայի կողմնորոշում ունեցող արտահանողներին: Ընթացիկ տարվա օգոստոսի արդյունքներով արտահանման ծավալների առյուծի բաժինը կրկին  ընկել է ՌԴ շուկային՝ կազմելով ընդհանուր պորտֆելի 66%-ը կամ 1.714 մլրդ.դրամ:

 

ՀԱԱԳ ԱՓԲԸ այսօր աշխատում է որոշ բանկերի հետ: Այդ համագործակցության շնորհիվ առևտրային բանկերը մեծացնում են իրենց վարկային պորտֆելները, ընդ որում` նվազագույն ռիսկերով: Այդ կապակցոթյամբ, որքանո՞վ է իրատեսական, իսկ գլխավորը, որքանո՞վ է մոտ հեռանկարը, որ բանկերն կբարձրացնեն իրենց հետաքրքրվածությունը ՀԱԱԳ-ի գործունեության նկատմամբ: Չէ՞ որ դա բխում է նաև իրենց շահերից:

 

Այսօր Գործակալությունը համագործակցում է 6 բանկերի հետ, մեր խոշորագույն գործընկերն է Արմսվիսբանկը, որին ապահովագրության ծավալներով հաջորդում են` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Հայբիզնեսբանկը, Ամերիաբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը: Գործակալությունը համագործակցում է նաև «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ:

 

Կարևոր հանգամանք է նաև այն, որ պոտենցիալ հաճախորդի հայտի քննարկման գործընթացն ընթանում է ոչ միայն Հայաստանում, ՀԱԱԳ գրասենյակում: Մեր ամբողջ ապահովագրական պորտֆելը վերաապահովագրվում է շվեյցարական խոշորագույն SWISS REINSURANCE COMPANY (SchweizerischeRückversicherungs-Gesellschaft AG) վերաապահովագրական ընկերությունում, որն ունի ամենաբարձր վարկանիշը`AAA, որը վերաապահովագրում է ապահովագարական վկայագրերի 90%-ը, իսկ 10%-ն իր վրա է վերցնում Գործակալությունը: Հետևաբար, ապահովագրական հայտերը, որպես կանոն, համաձայնեցվում են վերաապահովագրող ընկերության հետ:

 

Հետևաբար, Հայաստանի բանկերը, ինչպես նաև ՀԱԱԳ գործունեությունը, ապահովագրված է զանազան ռիսկերից: Նրանք չեն բախվում գրավադրված գույքի իրացվելիության ռիսկին, քանի որ մենք հատուցում ենք վարկի գումարի մինչև 95%-ը: Բացի այդ, նրանք գիտեն, որ մենք համագործակցում ենք աշխարհի խոշորագույն վերաապահովագրական ընկերություններից մեկի հետ, բանկերը հանգիստ կարող են տրամադրել միջոցներ: Հետևաբար, ավելի լավ կլիներ, որ վարկային կազմակերպությունները մեր հաճախորդներին վարկեր տրամադրեն ավելի արտոնյալ պայմաններով, քան մյուս վարկառուներին:

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտահանման ապահովագրական շուկայի զարգացումը, և ինչո՞վ եք պայմանավորում դրա աճը: Ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ այդ ճանապարհին:  

 

Աստանայի «Եվրասիական շաբաթ» Միջազգային ֆորումի շրջանակներում ԵԱՏՄ արտահանման վարկային գործակալություններն օգոստոսի 24-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր: Արդյունքում, արտահանման վարկերի և ներդրումների, ինչպես նաև արտահանման վարկերի ապահովագրության ոլորտում կստեղծվի փորձի և տեղեկությունների փոխանակման կազմակերպման արդյունավետ համակարգ, որի շրջանակներում կարող է տրամադրվել համապատասխան աջակցություն: Նախատեսվում է նաև համագործակցությունկոոպերացիոն նախագծերի շրջանակներում, նախատեսելով ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանում դեպի երրորդ երկրներ, կամ Միության սահմաններում: ԵԱՏՄ երկրները վերջերս են հայտնվել արտահանման ճանապարհին, իսկ աշխարհն այդ մասին տեղյակ է դեռ անցյալ դարի 20-ական թվականներից, հետևաբար, դեռ անցնելու երկար ճանապարհ կա, ինչպես նաև դեռ շատ բան կարելի է անել համատեղ ջանքերով: Ներկայիս խնդիրը տվյալների հասանելիությունն է, այդ թվում նաև ֆինանսական տվյալների, կապված օտարերկրյա այն կազմակերպությունների հետ, որոնք հանդիսանում են հայկական ընկերությունների կոնտրագենտը: Այդ հարցում մենք հաջողությամբ համագործակցում ենք ռուսաստանյան տեղեկատվական բյուրոների հետ, բայց այլ իրավիճակ է տիրում եվրոպական ընկերություններից տվյալների ստացման առումով, այդ թվում նաև Բելառուսից և Ղազախստանից, քանի որ մուտքը փակ է օրենսդրական մակարդակով:

 

Կան նաև պետական երաշիքների հետ կապված խնդիրներ, չնայած, մենք 100% պետական մասնակցությամբ գործակալություն ենք (բաժնետոմսերը հավասարապես բաշխված են 5՝  տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության և արտաքին գործերի նախարարությունների միջև): Ընդհանուր կապիտալը կազմում է 1.950 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը`1.5 մլրդ.դրամ, պահուստային ֆոնդը`450 մլն. դրամ: Միաժամանակ աշխատում ենք շատ ցածր ապահովագրական սակագներով, քանի որ ստեղծված ենք տեղական բիզնեսին աջակցելու նպատակով: Տվյալ պարագայում Գործակալությունն իր ծախսերը ծածկում է ներդրումային շահույթի հաշվին: Ակտիվների մասնագիտացված կառավարման կամ ներդրումային գործունեության շնորհիվ մենք այսօր մեր կանոնադրական կապիտալը մեծացրել ենք մի քանի միլիոն դրամով: Ազատ միջոցներն աշխատում են բանկային ավանդներում և պետական պարտատոմսերում: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ Գործակալությունը գործում է նույն ռեգուլյատիվ դաշտում, ինչ ապահովագրական ողջ շուկան, իսկ մենք սահմանափակված ենք մեր հիմնական առաքելությունը կատարելու պարտավորությունով, ի տարբերություն տեղական ապահովագրական ընկերությունների, որոնք առաջարկում են զանազան ապահովագրական պրոդուկտներ: Այսպիսով, չնայած ուժերի անհամադրելիությանը, մենք փնտրում ենք զարգացման նոր ուղիներ:

 

Այսօր Գործակալությունը դիտարկում է դուրս գալ նաև ներքին շուկա, հայրենական արտադրողների և գնորդների միջև գործարքներն ապահովագրելու նպատակով, եթե նրանց միջև կնքված է ապրանքի կամ ծառայության մատակարարման պայմանագիր, որով նախատեսվում է տարաժամկետ վճարում: Դա թույլ կտա լուծել ֆինանսական խնդիրները ներքին շուկայում՝ հայրենական արտադրողների համար ստեղծելով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալներ: Բացի այդ, ներկայումս Գործակալությունը միջոցառումներ է իրականացնում Իրանի հետ առևտրային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ Գործակալության վերաապահովագրական գործընկերը ծառայություններ է տրամադրում որոշակի աշխարհագրական սահմանափակումներով, հատկապես, վերաապահովագրություն չի տրամադրվում այն գործարքներին, որոնցով ապրանքներ են արտահանվում որոշակի երկրներ, մասնավորապես, դեպի Իրան, Գործակալությունն աշխատում է Իրանի Արտահանման երաշխավորման  ֆոնդի (ExportGuaranteeFundofIran) հետ պայմանագրի նախագծի վրա՝ ՀՀ ռեզիդենտ-արտահանողների ռիսկերը վերաապահովագրելու համար: Պայմանագրի ստորագրումը Գործակալությանը թույլ կտա ընդլայնել գործունեության ոլորտը և ավելացնել ապահովագրական գործարքների ծավալը:-

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»
Աշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ովԱշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ով
Փաշինյան․ Հայաստանի բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրապարտատոմսերՓաշինյան․ Հայաստանի բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրապարտատոմսեր
Հայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունըՀայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունը
Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսերԱրդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսեր
Անկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքներըԱնկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքները
Հայաստանի ԲՏԱ նախարարությունը Գերմանիայի հետ պայմանավորվել է նորարարական և տեխնոլոգիական  համատեղ նախագծերի իրականացման շուրջՀայաստանի ԲՏԱ նախարարությունը Գերմանիայի հետ պայմանավորվել է նորարարական և տեխնոլոգիական  համատեղ նախագծերի իրականացման շուրջ
Հայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտՀայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ
Հայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները
Վրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունըՎրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունը
Եվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The EconomistԵվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The Economist
Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»
Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.01.2026
RUB4.86-0.01
USD378.89-1.10
EUR440.42-0.90
GBP508.05-1.36
CAD272.84-0.69
JPY23.99-0.04
CNY54.41-0.11
CHF474.320.28