
Արմինֆո.Երևանի կոնյակի գործարանը կմեկնարկի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 15-ին Արմավիրի մասնաճյուղում: Սեպտեմբերի 16-ին գործընթացին կմիանա ընկերության Այգավանի մասնաճյուղը: Բերդի մասնճյուղում խաղողի մթերման աշխատանքերի մեկնարկի օրվա մասին կհայատարարվի լրացուցիչ:
Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը, ԵԿԳ-ն պատրաստ է մթերել սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի և ԵԿԳ-ի որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող, ինչի համար տրամդրելու է մոտ 4 մլրդ դրամ:
Հավատարիմ մնալով վճարումների կազմակերպման իր բազմամյա մոտեցմանը՝ այս տարի ևս յուրաքանչյուր գյուղացուն գումարը ԵԿԳ-ն կփոխանցի խաղողը հանձնելուց հետո՝ երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 ՀՀ դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Նշենք, որ նախորդ տարիներին Բերդի մասնաճյուղում ԵԿԳ-ի կողմից մթերվող խաղողի համար վճարվում էր 10 դրամով ցածր գին, քանի որ տվյալ տարածաշրջանի խաղողի շաքարայնությունը առավել ցածր է:
Ընկերությունն այս տարի ևս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է ավելի քան 266 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:
Երևանի կոնյակի գործարանը շարունակում է 2013 թվականին ներդրված բազմամյա պայմագրերի ծրագիրը, որոնց ընդհանուր թիվը այս պահին կազմում է 453:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

