Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017 14:15
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկի և «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի» հետ համագործակցության շրջանակներում «Շիրակացու ճեմարանում» բացվել է բնական գիտությունների լաբորատոր համալիր

Կոնվերս Բանկի և «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի»  հետ համագործակցության շրջանակներում «Շիրակացու ճեմարանում» բացվել է բնական գիտությունների լաբորատոր համալիր

Արմինֆո. Սեպտեմբերի 5-ին` Կոնվերս Բանկի և «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի»  հետ համագործակցության շրջանակներում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվել է բնական գիտությունների լաբորատոր համալիրը:

 

«Սա Կոնվերս Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում հերթական միջոցառումն է:Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած սերունդները: Կրթված ու բարձունքներ նվաճելու հավակնություններ ունեցող երիտասարդներն են  այն ներուժը, որոնց շնորհիվ մենք ներկայանալու ենք աշխարհին: Հենց այս գիտակցմամբ  մենք ներգրավվեցինք Ճեմարանի՝ կրթական միջավայրի բարելավման նախագծում՝ այդպիսով  ընդլայնելով այս կրթօջախի հետ համագործակցությունը: Համոզված  ենք , որ ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատորիաները կնպաստեն ճեմարանականների  շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը՚,-  բացման արարողության ժամանակ ասել է   Կոնվերս Բանկի Գործադիր Տնօրեն Արթուր Հակոբյանը:

 

«Տարանջատելով լսարանը լաբորատորիայից՝ այս տարածքում ստեղծել ենք բնական գիտությունների միջավայր, որտեղ մեր սաները հնարավորություն կունենան դասերի հետ զուգահեռ իրականացնել նաև լաբորատոր և փորձարարական աշխատանքներ»,- նշել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ հավելելով, որ բոլոր բոլոր բնական գիտությունները որպես մեկ ամբողջականություն դիտարկող այս ձևաչափը համահունչ է  Միջազգային բակալավրիատի պահանջներին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, նաև նշվել է, որ ներկայում Կոնվերս Բանկը համագործակցում է տարբեր կրթօջախների հետ՝ գործարկելով քարտային և վարկային պրոդուկտներ, ինչպես նաև աջակցում է տարբեր կրթական ծրագրերի իրականացմանը: