Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կարևորելով Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և վստահություն հայտնել, որ Հայաստանում նրա առաքելության ընթացքում երկկողմ համագործակցության շրջանակներն ավելի կընդլայնվեն, իսկ համատեղ ծրագրերը ամուր հիմք կհանդիսանան երկրում գյուղատնտեսության բնագավառի հետագա զարգացման համար:
Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք առավելապես ուղղված են ոլորտում գործող ընկերությունների համար շրջանառու միջոցների, իսկ գյուղացիական տնտեսությունների և անհատ ֆերմերների համար` մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովմանը:
Իր հերթին Մերսի Թեմբոնն ընդգծել է, որ անկախացումից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նկատելի են առաջընթացի դրական միտումներ, և Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու նպատակով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |