Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 16:13
Նաիրա Բադալյան

Իսրայելական ընկերությունները մտադիր են Գյումրիի «Շիրակ» օդավակայանի հարակից տարածքում ստեղծել լոգիստիկ կենտրոն

Իսրայելական ընկերությունները մտադիր են Գյումրիի «Շիրակ» օդավակայանի հարակից տարածքում ստեղծել լոգիստիկ կենտրոն

Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, առևտրային պալատի ներկայացուցիչները ՔԱԳՎ պետին ներկայացրել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման մտադրությունը, ձեռնարկած քայլերը և անհրաժեշտ միջոցառումների շարքը:

ՔԱԳՎ պետը, ողջունելով Պալատի ներկայացուցիչների կողմից ձեռնարկած ծրագիրը, ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի հնարավոր պոտենցիալը՝ իր պատրաստակամությունը հայտնելով կենտրոնի ստեղծմանն աջակցելուն: 

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Իսրայելից դեպի Հայաստան իրականացվող չվերթներին՝ քննարկելով նաև իսրայելական ավիաընկերությունների կողմից թռիչքների իրականացման հնարավորությունը:

Հիշեցնենք՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղին սկսել է շահագործել 2017 թվականի մայիսի 17-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ` հինգշաբթի և կիրակի օրերին: