Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 17:30
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին

Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին

Արմինֆո. Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին՝ պոտենցիալ և գործող հաճախորդներին ներկայանալով  գրավիչ առաջարկներով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մասնավորապես, Բանկի տաղավայրի հյուրերն ու այցելուները տարաբնույթ տեղեկատվություն են   ստացել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման և ուսանողներին վարկավորման պայմանների, ինչպես նաև տեղեկություններ «Կոնվերս Քվոտա» և  բոնուսային ծառայությունների   մասին:

«Մենք հավասարապես կարևորում և գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի:

Եվ տաղավարում ներկայացված պրոդուկտներն ու ծառայությունները ընտրելիս  հաշվի էինք առել  ամենատարբեր նախասիրությունների և տարիքի անձանց պահանջները»,-նշում է աղբյուրը:

Անդրադառնալով ներկայացված ծառայություններից մի քանիսի տրամադրման պայմաններին՝ նշվեց, որ  «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում բանկը վարկավորում է իրականացնում  9% տարեկան տոկոսադրույքով/ որից Երևանում սուբսիդավորվում է 2%-ը, մարզերում՝ 4%-ը/, իսկ «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ՝ 11% տարեկան դրույքաչափով:

Ուսանող հաճախորդների համար գործարկած «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի շրջանակներում Բանկը՝ քարտերով 500 հազ. դրամ և ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողներին հնարավորություն է ընձեռում Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով:

Իսկ ConverseQvota ծառայության շրջանակում  հաճախորդին հնարավորություն է տրվում սպասարկման և առևտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել գնումներ ՝  դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի:

«Կոնվերս Բանկի տաղավար այցելուների քանակը վկայում էր այն մասին, որ Բանկի առաջարկները պահանջված են ու գրավիչ:  Այցելուներն այստեղ ոչ միայն ծանոթացել են Բանկի պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև՝ անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվություն կամ հարցերի պատասխաններ ստացել  Բանկի աշխատակիցներից»,-նշել են Կոնվերս Բանկում:

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): 2017 թվականի հուլիսի 1-ին Կոնվերս Բանկի ակտիվները կազմել են 217.3 մլրդ.դրամ, պարտավորությունները`183.3 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`34.1 մլրդ.դրամ: