Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2017 թվականի հունվար-օգոստոսին նվազել են 1,3%-ով, մինչև $ 2,176 մլրդ, տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 27.8%:
Ըստ ՀՀ ԿԲ-ի, պահուստների կառուցվածքում $ 2.175 մլրդ կազմել են արտաքին ակտիվներն արտարժույթով, տարեկան կտրվածքով աճը`27.7%, իսկ միայն հունվար-օգոստոսին`1,1%: SDR մասնաբաժինը ԱՄՀ կառուցվածքում կազմել է $ 0.9 մլն, տարեկան աճը`2.3 անգամ, իսկ միայն հունվար-օգոստոսին նվազելով 72.8%, ընդ որում, ամենակտրուկ անկումը տեղի է ունեցել հուլիս-օգոստոս ամիսներին:
Հատկանշական է, որ I եռամսյակում տեղի ունեցած համախառն միջազգային պահուստների նվազող դինամիկայի դանդաղումից հետո` 6,9%-ից մինչև երկրորդ եռամսյակի 1.8%-ը, հուլիս-օգոստոս ամիսներին հաջորդեց այս ցուցանիշի 7.9% աճ, որն ուղեցկվեց արտարժույթով արտաքին ակտիվների 8.3% աճով, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կրճատվել է 87%:
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի հունվար-օգոստոսին համախառն միջազգային պահուստները կրճատվել էին 4%: Դրանց կառուցվածքում արտարժութային ակտիվները նվազել էին 3.9%, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում նվազել էր 85.9%: Տարեկան դինամաիկան այդ պահին ունեցել է հետևյալ տեսքը` համախառն միջազգային պահուստներն աճել են 3,5%, արտարժույթով արտաքին ակտիվներն աճել են 3.5%, իսկ SDR-ը ԱՄՀ-ում նվազել է 1.5%:
Հիշեցնենք, որ 2016-ին Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են 24.2%, մինչև $ 2.204,1 մլրդ, պայմանավորված արտարժույթով արտաքին ակտիվների համանման աճով, մինչև $ 2.200,6 մլրդ: SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է $ 3.5 մլն, տարեկան աճը`21,8%:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |