Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 16:07

Հակոբ Թոփչյան. Հայաստանի դեղագործական շուկայում ավելի հաճախ կեղծվում են թանկարժեք դեղամիջոցները

Հակոբ Թոփչյան. Հայաստանի դեղագործական շուկայում ավելի հաճախ կեղծվում են թանկարժեք դեղամիջոցները

Արմինֆո. Հայաստանի դեղագործական շուկայում ավելի հաճախ կեղծվում են թանկարժեք դեղամիջոցները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը:

 

Նա նաև նշել է, որ վերջին ժամանակներում հաճախ կեղծվում են ճնշումն իջեցնեղ դեղամիջոցները: Ըստ Թոփչյանի, դեղամիջոցների տեղափոխման տեխնոլոգիան նույնպես ունի խնդիրներ: «Շատ հաճախ չափանիշները չեն պահպանվում, և դեղերը փչանում են», - ասել է նա: Փորձագետը նաև խորհուրդ է տվել դեղորայք գնելիս դիտել պիտակավորումը: «Հայաստանում պիտակավորվում են միայն այն դեղամիջոցները, որոնք նախնական փորձագիտություն են անցել սահմանված չափանիշներով», - նշել է Թոփչյանը:

 

Իր հերթին, Եվրասիական տարածաշրջանում «Սանոֆի» ընկերության անվտանգության գծով տնօրեն Յուրի Օռլովը հայտարարել է, որ վերջերս ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի հետ համագործակցության հարուստ փորձ: «Կեղծ դեղերի հետ կապված խնդիրը բավականին տարածված է, և ոչ մի երկիր չի կարող հստակ հայտարարել, որ  լիովին ապահովագրել է իր շուկայում նման դեղերի ներմուծումից», - ասել է Օռլովը:

 

Ըստ Օռլովի, Ռուսաստանն ու Ուկրաինան հայաստանյան շուկա ներթափանցող կեղծ դեղերի հիմնական արտադրողները են: Ավելի սակավ են կեղծ դեղամիջոցներ ներմուծվում Հնդկաստանից, Չինաստանից և Պակիստանից: Օռլովը նաև նշել է, որ երբեմն դեղատներում վաճառվող որոշ դեղեր նախատեսված չեն տվյալ տարածաշրջանի համար, հետևաբար, դեղորայքի գնելից անհրաժեշտ է լինել հատկապես զգույշլ:

 

Օռլովը նաև հայտարարել է, որ վերջին 10 տարիներին Հայաստանում չեն հայտնաբերվել  «Սանոֆի» ընկերության կեղծված դեղամիջոցներ: