Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 17:57
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ՊԵԿ. Մանրածախ առևտրի ծավալներն ավելացել են 6.4%, ապահովելով հարկային մուտքերի 35% աճ

ՀՀ ՊԵԿ. Մանրածախ առևտրի ծավալներն ավելացել են 6.4%, ապահովելով հարկային մուտքերի 35% աճ

Արմինֆո. Հայաստանում մանրածախ առևտրի ծավալներն աճել են 6.4%, ապահովելով հարկային մուտքերի 35% աճ, ինչը Պետական ​​եկամուտների կոմիտեի աշխատանքի արդյուքն է, ուղղված ստվերային բիզնեսի վերացմանը: Այս մասին սեպտեմբերի 13 հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավար Վարդան Հարությունյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հուսեյն Սմիեյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Մասնավորապես, Վ. Հարությունյանը նշել է, որ հարկային մուտքերի ավելացումը պայմանավորված է ստուգումների 48% նվազումով և առաջին կիսամյակեւմ 22 մլրդ դրամ գերավճարի վերադարձով: Խոսելով հարկային մուտքերի աճն ապահովող գործոնների մասին, նա ուշադրություն հրավիրեց համակարգում կատարված կառուցվածքային փոփոխություններին և մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը: «Ցուցանիշների արձանագրված աճը պայմանավորված է բացատրական աշխատանքների իրականացումով, բիզնեսի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով, լայնածավալ ստուգումների փոխարեն», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Վ. Հարությունյանը հավաստիացրել է, որ ՊԵԿ-ը բյուջեին կապահովի  1,135 մլրդ դրամի հարկային մուտքեր, նշելով ՀՆԱ-ի աճի վրա ՊԵԿ աշխատանքների արդյունքների ազդեցությունը, կապված ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հուսեյն Սմիեին շնորհավորել է ՀՀ ՊԵԿ ղեկավարին ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, հաջողություններ մաղթելով այդ ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնելով համագործակցել այդ հարցում: