Արմինֆո. «Հայաստանը, լինելով Եվրասիական միության անդամ, երբեք չեն մոռանում մյուս շուկաների մասին: Ասեմ ավելին, ներկայումս դեպի ԵՄ արտահանման աճի տեմպերը գերազանցում են դեպի ԵԱՏՄ արտահանմանը: Մասնավորապես, արտահանումը դեպի Եվրոպա աճել է 31%, իսկ դեպի ԵԱՏՄ`24%, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 13-ին, ՀՀ խորհրդարանի նիստում:
Նա նաև նշել է, որ արձանագրվել է դեպի Իրան արտահանման աճ: Այս պահին, ըստ Կարեն Կարապետյանի, քննարկվում է Թուրքմենստան-Իրան-Հայաստան եռակողմ ձևաչափով տնտեսական հարաբերությունների ստեղծման հարցը:
Հայաստանը կարող է դառնալ «դարպաս» թե դեպի Եվրասիական միություն, և թե դեպի ԵՄ և նույնիսկ Իրան: Այս առավելությունների զարգացման համար անհրաժեշտ է ապահովել կապիտալի անվտանգություն, ինչպես նաև բիզնեսի վարման պարզություն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և ԵՄ միջև ապրանքաշրջանառությունը 2017-ի հունվար-հուլիս ամիսներին աճել է 22.9%, մինչև $ 816 մլն, մասնավորապես, արտահանումն աճել է 31.9%, մինչև $ 355,2 մլն, իսկ ներմուծումը` 16,8%, մինչև $ 460,8 մլն: Հայաստանի առևտրի շրջանառությունը Իրանի հետ 2017-ի հունվար-հուլիս ամիսներին աճել է 1.3%, մինչև $ 139,2 մլն, մասնավորապես, արտահանումն աճել է 5.3%, մինչև $ 44,7 մլն, իսկ ներմուծումը նվազել է 0.5%, մինչև $ 94.5 մլն:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

