Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 18:03
Ալինա Հովհաննիսյան

Արդշինբանկը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին

Արդշինբանկը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին

Արմինֆո.Արդշինբանկը մասնակցում է  Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործությունների «Արարում» հանդիսավոր ցուցահանդեսին հյուրերը նաև կստանան բանկի կողմից թողարկված ծովանկարչի աշխատանքներով օրացույցներ:

 

Նշենք, որ մեծ ծովանկարիչ Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված՝ Արդշինբանկը թողարկել է օրացույցներ ծովանկարչի աշխատանքներով: Օրացույցում տեղ են գտել նկարչի այնպիսի աշխատանքներ ինչպիսիք են «Նոյն իջնում է Արարատից», «Լուսնյակ գիշեր. Կոնստանդնուպոլիս», «Ձկնորսները ծովափին», «Թեոդոսիայի ծովածոցը. Արևածագ», «Նավաբեկությունից փրկվողները» և այլն: Օրացույցում ներառված բոլոր աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և հանդիսանում են մեր երկրի հարստությունն ու սեփականությունը: 

 

«Մշակութային ոլորտի աջակցությունն այսօր Արդշինբանկի սոցիալական  ռազմավարության առաջնային ուղղություններից մեկն է, քանի որ մենք կարևորում ենք այս ոլորտի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը և դրա փոխանցումը սերնդեսերունդ: Համագործակցելով Հայաստանի ազգային պատկերասրահի հետ` մենք թողարկեցինք ծովանկարչի աշխատանքներով հոբելյանական օրացույց: Այդպիսով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայազգի զավակ աշխարհահռչակ հանճարի լուսավոր հիշատակին, նրա անգնահատելի ներդրմանը համաշխարհային արվեստի զարգացման գործում»,- նշեց Արդշինանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

 

Հավելենք նաև, որ Արդշինբանկի հոբելյանական օրացույցը պատվոգիր է շահել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և «Ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույց 2017» մրցույթում տեղ է գրավել հաղթող եռյակում:

 

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: