Արմինֆո. Արդշինբանկը «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուի գլխավոր հովանավորն է, մասնավորապես, երեկ երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած բացառիկ մեգաշոուն իրականություն դարձավ նաև Բանկի կողմից նվիրված հատուկ սարքավորումների շնորհիվ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հենց այս սարքավորումների միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր դարձավ ներկայացման ժամանակ ցուցադրել եռաչափ տեսապատկերաշար՝ լուսագունային յուրահատուկ ձևաչափով:
«Այն ինչ տեղի ունեցավ երեկ, իրոք աննկարագրելի էր, բացառիկ և խիստ տպավորիչ: Երեկ հայ հանդիսատեսն ականատատես եղավ ներկայացման յուրահատուկ և նորովի մատուցման, և ես առավել քան համոզված եմ, որ ստացած տպավորությունները և դրական զգացողությունները դեռ երկար կուղեկցեն նրանց: Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջատար ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտում, այլ նաև աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք իրենց տեսակով բացառիկ են և հետագայում մշակութային պատմության մի մասնիկն են կազմելու»,-նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
«Ահեղ դատաստան» խորագրի ներքո ներկայացվեց Ջ.Վերդիի ՌԵՔՎԻԵՄԸ իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվում էր Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով: Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, ում Հունաստանում վստահվել է կատարելու Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» Մարիա Կալասի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում:
Հավելենք, որ «Ահեղ դատաստան» ներկայացումը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում իրականություն դարձավ նաև թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի և REC music հիմնադրամի ջանքերի և ներդրման շնորհիվ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |