
Արմինֆո. Հայաստանը պատրաստ է խորացնել աշխատանքը հայկական սփյուռքի պրոֆեսիոնալների հետ: Սեպտեմբերի 20-ին այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` «Հյաստան-Սփյուռք՚ 6-րդ համաժողովի հարթակներում:
Նրա ասելով, քննարկվել են Հայաստանի և ԼՂՀ ինժեներների, բժիշկների, գիտնականների և իրավաբանների ունակությունների զարգացմանն ուղղված ծրագրեր: «Պրոֆեսիոնալ ներուժը հարկավոր է օգտագործել հնարավոր բոլոր ճյուղերում՚, - հավելել է նա:
Ինչպես նշել է փոխվարչապետը, համաժողովի ընթացքում գնահատվել է նաև զբոսաշրջության ոլորտում համատեղ աշխատանքի կարևորությունը` հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման համար: Գաբրիելյանի ասելով, Հայաստանն ամրապնդում է միջմշակութային երկխոսությունը և նպաստում համաշխարհային տուրիստական հոսքերի աճին: «2016 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 260 հազար զբոսաշրջիկ կամ 6 տոկոսով ավելի, քան 2015 թվին, իսկ 10 տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 382 հազար: Զբոսաշրջիկների ներհոսը մի քանի անգամ ավելացել է և աճի միտում ունի՚, - եզրափակել է Վաչե Գաբիելյանը:
RUB | 4.82 | 0.08 |
USD | 381.50 | 0.03 |
EUR | 447.61 | 0.64 |
GBP | 512.43 | 1.98 |
CAD | 277.09 | 0.52 |
JPY | 24.24 | -0.01 |
CNY | 54.21 | 0.03 |
CHF | 480.90 | 0.94 |

