Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 14:44
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկը գործարկել է «Աշնանային» ավանդ ակցիան՝ 9-9,5% տոկոսադրույքով, մինչև 90 տոկոսի չափով վարկային սահմանաչափի հնարավորությամբ

Կոնվերս Բանկը գործարկել է «Աշնանային» ավանդ ակցիան՝ 9-9,5% տոկոսադրույքով, մինչև 90 տոկոսի չափով վարկային սահմանաչափի հնարավորությամբ

Արմինֆո. Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով «Աշնանայինե ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած  հնարավորություններից:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ավանդի ժամկետը 12 ամիս է,  տարեկան անվանական տոկոսադրույքը 9% է, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով ներդրման դեպքում՝ 9.5%: Ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ժամկետի ավարտին:

«Ակցիայի շրջանակներում 200000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ներդրած  հաճախորդներին Visa Classic , MasterCard Standard, MC Woman’s, Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum, Visa Infinite վճարային քարտեր կտրամադրվեն անվճար, առանց սպասարման վճարի: Զուգահեռաբար, նրանց ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի»,- ասել են բանկում՝ հավելելով, որ «Աշնանային» ավանդ ներդրած անձինք  Բանկի գործընկերների ցանցում կօգտվեն նաև գումարի հետվերադարձի հնարավորությունից:

«Աշնանային» ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ https://conversebank.am/hy/autumndeposit./  հղմամբ:

Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80.94 տոկոս), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):