Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 20:04
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան սեպտեմբերի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները և դրանց զարգացման հեռանկարները: