Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 13:55
Նաիրա Բադալյան

Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը

Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ մեկնարկել են «Հայաստանի թվային օրակարգե ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները։

 

«Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը: Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային և տեղական մասնագետների։ Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներե,-ասել է վարչապետը:

 

Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և «Թվային Հայաստանե հիմնադրամի հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները։