Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 17:51
Նաիրա Բադալյան

Հայաստանը կկրճատի բիզնեսին ԱԱՀ վերադարձի թույլատրելի ժամկետը` 90-ից մինչև 30 օր

Հայաստանը կկրճատի բիզնեսին ԱԱՀ վերադարձի թույլատրելի ժամկետը` 90-ից մինչև 30 օր

Արմինֆո. Հայաստանը կկրճատի բիզնեսին ԱԱՀ վերադարձի թույլատրելի ժամկետը` 90-ից մինչև 30 օր: Հարկային օրենսգրքի համապաատսխան նախագիծը հավանության է արժանացել սեպտեմբերի 22-ին կառավարույթան նիստում: Փոփոխությունները, ինչպես և ողջ Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականին:

Ինչպես նշել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանըմ, գործող կարգի համաձայն, եթե ընկերությունը 20-օրյա ժամկետում չի ստացել վերադարձման ենթակա հարկի գումարըարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը վհավանության է արժանացել;

, ապա 90-րդ օրվանից հարկային ծառայության նկատմամբ սկսվում է տուգանքների կիրառում:

Մելքոնյանի հավաստմամբ, փոփոխությունները մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը: Մասնավորապես, եվրոպական փորձն առաջարկում է միջին հաշվով 30-օրյա ժամկետ տուգանքների կիրառումն սկսելու համար` ելնելով ինչից Հայաստանը նույնպես սահմանում է համանման ժամկետ:

Նշենք, որ ՊԵԿ տվյալների համաձայն, 2017 թվականի 8 ամիսներին 133 արտահանող  տնտեսավարող սուբյեկտների վերադարձվել է ավելի քան 31,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78 տնտեսավարող սուբյեկտների վերադարձված 28,8 մլրդ դրամի դիմաց: Հարկային-մաքսային ծառայության համաձայն, նման ցուցանիշը պայմանավորված է արտահանողների թվի աճով;