Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 13:35
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա

Արմինֆո. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 38-րդ նիստին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն ֆինանսական

տեխնոլոգիաների՝ գլոբալ միտումների և կարգավորման մոտեցումների թեմայի շուրջ: Հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և

ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: