Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017 18:05
Նաիրա Բադալյան

Հայ ինժեներների խումբը նախագծել է Հայաստանում առաջին էլեկտրամոբիլը

Հայ ինժեներների խումբը նախագծել է Հայաստանում առաջին էլեկտրամոբիլը

Արմինֆո. Հայ ինժեներների խումբը նախագծել է Հայաստանում առաջին էլեկտրամոբիլը, որն արդեն 2 տարի շահագործվում է Երևանում, սակայն միայն այսօր  է ներկայացվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում: Լիցքավորվելով 2-3 ժամում, էլեկտրամոբիլը անցնում է մինչև 50 կմ:

Անհատ ձեռներեց և ինժեներ-էլեկտրիկ Դավիթ Գևորգյանը  իր ոչ մեծ խմբով էլեկտրոմոբիլը հավաքել է սովորական մեքենայի հիման վրա: Հրաշք-տեխնիկայի ստեղծողը նշել է, որ հենց դա է այդ էլեկտրամոբիլի առանձնահատկությունը, քանի որ արդեն պատրաստի մեքենայի հիման վրա մեքենա հավաքելն ավելի խնայողական է: Արդյունքում` մեքենայի ինքնարժեքը, ներառյալ ավտոմոբիլի արժեքը, կազմում է շուրջ 5 հազար դոլար:

Գևորգյանի ասելով, «Made in Armenia՚ էլեկտրամոբիլի ոչ բոլոր մասերն են տեղական արտադրության, մի մասը ներմուծվել է, մի քանիսը պատրաստվել է Հայաստանում: Օրինակ, լիցքավորման համակարգը, որոշ արգելակային համակարգեր արտադրվել են Հայաստանում, իսկ մարտկոցներն ու շարժիչը ներմուծվել են: Էլեկտրամոբիլի հավաքման համար պահանջվել է 4-6 ամիս: